ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Միացյալ Նահանգները պատրաստ է անհրաժեշտության դեպքում կրկին ոչնչացնել Իրանի միջուկային ծրագրի օբյեկտները։ Սպիտակ տան ղեկավարը հիշեցրել է Իրանի արտաքին գործերի նախարար Աբաս Արաղչիի խոսքերը Fox News-ին տված հարցազրույցից՝ երկրի միջուկային օբյեկտների շատ լուրջ վնասի և ոչնչացման մասին։               
 

Բուբկան պատրաստ է առաջադրվելու

Բուբկան պատրաստ է առաջադրվելու
28.05.2013 | 16:22

Լեգենդար ձողացատկորդ, 1988-ի օլիմպիական ու աշխարհի բազմակի չեմպիոն Սերգեյ Բուբկան հայտնել է, որ երկարատեւ մտորումներից հետո որոշել է թեկնածությունն առաջադրել Միջազգային օլիմպիական կոմիտեի նախագահի պաշտոնում: Ընտրությունները կայանալու են 2013թ. սեպտեմբերին, Արգենտինայում: ՄՕԿ-ի գործող նախագահ Ժակ Ռոգեն, ով տասներկու տարի գլխավորում է այս կազմակերպությունը, պատրաստվում է վայր դնել լիազորությունները: Տեղեկացնենք նաեւ, որ մայիսի 28-ի հայտարարությամբ Սերգեյ Բուբկան դարձավ հեղինակավոր այս պոստում թեկնածություն առաջադրած թվով վեցերորդ անձը:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 1492

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ